ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիան չի պատրաստվում զորքը և սիրիացի վարձկաններին դուրս բերել Լիբիայից. փորձագետներ

Թուրքիան չի պատրաստվում զորքը և սիրիացի վարձկաններին դուրս բերել Լիբիայից. փորձագետներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Տրիպոլի՝ Լիբիայի պաշտոնյաների հետ հանդիպման է ուղարկել արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին, հետախուզության պետ Հաքան Ֆիդանին և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերին, գրում է Ahval-ը:

Լրատվական գործակալությունը նաև նշում է, որ բարձրաստիճան պաշտոնյաների այցով Էրդողանը հասկացնում է Լիբիային և տարածաշրջանի երկրներին, որ թուրքական միջամտությունն այդ երկրում պատահական չէ, և որ Թուրքիան այնտեղ է մնալու:

Ի պատասխան իր լիբիացի գործընկերոջ՝ Նաջլա Ալ-Մանքուշի՝ երկրից օտարերկրյա ուժերի դուրսբերման կոչին, Չավուշօղլուն հայտարարել է, որ հպարտ է Լիբիայում Թուրքիայի ներկայության համար և ընդգծել, որ Անկարան մեծ նշանակություն է տալիս այդ երկրի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, անկախության և քաղաքական միասնության պահպանմանը:

Հայտարարությունը հիմք է տվել դիտորդներին ենթադրելու, որ Թուրքիայի պատվիրակությունը չի պատրաստվում Տրիպոլիում քննարկելու թուրքական զորքը և սիրիացի վարձկաններին Լիբիայից դուրս բերելու հարցը:

Թուրքիան այսօր ստիպված է դիմակայելու Արաբական ծոցի երկրներին, որոնք Եգիպտոսի տնտեսվարողների միջոցով ցանկանում են մուտք գործել լիբիական շուկա:

Ներդրումների հնարավորությունները քննարկելու նպատակով Եգիպտոսի գործարարների ասոցիացիայի մեծ պատվիրակություն կմասնակցի Արաբական ներդրումների ֆորումին, որը տեղի կունենա Տրիպոլիում սեպտեմբերին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում