ՄՄերի Եգորյան

«Քայլ դեպի տուն» ծրագրին մասնակցության հայտ է ներկայացվել աշխարհի 26 երկրից

«Քայլ դեպի տուն» ծրագրին մասնակցության հայտ է ներկայացվել աշխարհի 26 երկրից

Մայիսի 1-ին ավարտվել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ծրագրի հայտերի ընդունումը: Ծրագիրն ուղղված է սփյուռքի պատանիների և աղջիկների շրջանում ազգային ինքնության պահպանմանը և իրենց պատմական Հայրենիքի ճանաչողությանը։

 

Մասնակցության հայտ են ուղարկել 13-18 տարեկան երիտասարդներ աշխարհի 26 երկրից՝ Իռլանդիա, Ռուսաստան, Նիդերլանդներ, Արգենտինա, Վրաստան, ԱՄՆ, Բրազիլիա, Ֆինլանդիա, Դանիա, Հունաստան և այլն:

 

Ծրագրի պահանջների համաձայն՝ հայտադիմում ներկայացրած բոլոր մասնակիցները մինչև մայիսի 15-ը կստանան նամակներ ընտրական փուլի արդյունքների վերաբերյալ:
 
«Քայլ դեպի տուն» ծրագիրը կմեկնարկի հունիսի 21-ին Հայաստանում:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում