ՄՄարիա Գաբրիելյան

ԱՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Երևանում է

ԱՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Երևանում է
Արցախի խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը Երևանում է։
 
Այցի շրջանակում Արթուր Թովմասյանն ընդլայնված կազմով հանդիպել է ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ։ Քննարկվել են նախատեսվող հանդիպումների օրակարգը, մասնավորապես՝ ՀՀ-ում գործող Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ այցելության նպատակները։
 
Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և 1915թ․Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ հարգել ցեղասպանության զոհերի հիշատակը։
 
 
Պատվիրակության անդամներն այցելել են նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել արցախյան առաջին (1991-1994թթ.), 2016թ. ապրիլյան և 2020թ. աշնանային արյունոտ պատերազմներում հերոսացած հայորդիների հիշատակին։
 

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում