ԵԽ պատգամավորները դիմել են Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Շառլ Միշելին՝ հարկադրելու Ադրբեջանին ազատել հայ ռազմագերիներին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը տեղեկացրել է, որ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը ԵԽ պատգամավորներ Ֆրանսուա-Քսավիե Բելամիի և Լուկաս Ֆուրլասի հետ նախաձեռնել և 119 այլ պատգամավորների հետ դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ հարկադրելու Ադրբեջանին ազատ արձակել այնտեղ պահվող հայ ռազմագերիներին:









