ՄՄարիամ Մխիթարյան

ՌԴ մշտական ներկայացուցչին հրավիրել են ԵՄ դիվանագետների հետ հանդիպման՝ Ռուսաստանի պատժամիջոցների հետ կապված

ՌԴ մշտական ներկայացուցչին հրավիրել են ԵՄ դիվանագետների հետ հանդիպման՝ Ռուսաստանի պատժամիջոցների հետ կապված

Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովին կանչել են կազմակերպության գրասենյակ՝ եվրոպացի պաշտոնյաների նկատմամբ Ռուսաստանի պատժամիջոցների հետ կապված, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել էր ութ եվրոպացիների անունները, որոնց արգելվում է մուտք գործել Ռուսաստան: Ցուցակում ընդգրկված են նաև Եվրախորհրդարանի նախագահ Դևիդ Մարիա Սասոլին, Եվրոպական արժեքների և թափանցիկության հանձնաժողովի փոխնախագահ Վերա Յուրովան և ԵԽԽՎ-ում ֆրանսիական պատվիրակության անդամ Ժակ Մերը:

Կրեմլը հայտնել է, որ Մոսկվան այս որոշումը կայացրել է ի պատասխան վեց ռուսաստանցիների նկատմամբ կիրառվող սահմանափակումների: Եվրամիությունը մարտի 2-ին առաջին անգամ պատժամիջոցներ կիրառեց Ալեքսեյ Նավալնու ձերբակալության պատճառով՝ դա համարելով մարդու իրավունքների ոտնահարում:

ԵՄ սև ցուցակում ընդգրկված են Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը, Ռոսգվարդիայի տնօրեն Վիկտոր Զոլոտովը, գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը և Դաշնային քրեակատարողական ծառայության ղեկավար Ալեքսանդր Կալաշնիկովը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում