ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիան ամենաշատ բանտարկված մտավորականներ ունեցող երկրներից է

Թուրքիան ամենաշատ բանտարկված մտավորականներ ունեցող երկրներից է

Թուրքիան ամենաշատ մտավորականների անազատության մեջ պահող երեք երկրներից մեկն է աշխարհում: Այս մասին  հայտնի է դարձել գրողների միջազգային PEN ընկերակցության ԱՄՆ-ի մասնաճյուղի հրապարակած «Գրելու ազատություն 2020» զեկույցից, գրում է ermenihaber-ը:

Ըստ հրապարակված տվյալների՝ առաջին տեղում Չինաստանն է, որտեղ բանտարկված է 81 մտավորական, երկրորդ տեղում Սաուդյան Արաբիան է՝ 32 բանտարկված մտավորականով, իսկ երրորդում Թուրքիան է՝ 25 մտավորականով: 

Զեկույցում նշվում է, որ 2020-ին Թուրքիայում հայտարարված համաներման արդյունքում ազատ են արձակվել քրեական հոդվածներով դատապարտվածներ, սակայն ոչ մի քաղբանտարկյալ:

Լրագրողների միջազգային ֆեդերացիայի հրապարակած զեկույցից էլ երևում է, որ 2021-ի մարտի դրությամբ Թուրքիան ամենաշատ բանտարկված լրագրողներ ունեցող երկիրն է աշխարհում՝ 67 լրագրող: 

Ազատազրկումների վերաբերյալ Եվրախորհրդի 2020-ի զեկույցում նշվել է, որ խորհրդի 47 երկրների շարքում Թուրքիան առաջին տեղն է զբաղեցնում յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով առկա բանտարկյալների թվով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում