Ապրիլի 30-ին տեղի է ունեցել ՖԻՖԱ Աշխարհի 2023 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը։
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը ընդգրկվել է F խմբում, որտեղ կմրցի Նորվեգիայի, Բելգիայի, Լեհաստանի, Ալբանիայի և Կոսովոյի հավաքականների հետ։
Որակավորման փուլի հանդիպումները կկայանան 2021 թվականի սեպտեմբերից մինչև 2022 թվականի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում։










