ՄՄարիամ Մխիթարյան

Սկսվել է ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումը Աֆղանստանից

Սկսվել է ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումը Աֆղանստանից

ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների ու գործընկերների զորքերը, որոնք մասնակցում էին 20 տարի առաջ սկսված «Հավերժ ազատություն» կոչված գործողությանը, լքում են Աֆղանստանը, տեղեկացնում է Euronews-ը:

Այս մասին գրեթե միաժամանակ զեկուցվել է Սպիտակ տանը և Հյուսիսատլանտյան դաշինքի Բրյուսելի կենտրոնակայանին:

Աֆղանստանից հեռացումը նշանակում է նաև «Վճռական աջակցություն» ռազմական գործողության ավարտը, որը կոչված էր օգնել Քաբուլին՝ կայունացնելու իրավիճակը երկրում:

Ընդհանուր առմամբ, «Վճռական աջակցությանը» մասնակցել է 9600 զինվոր՝ 36 երկրից, որոնք «Թալիբան» շարժման դեմ միջազգային դաշինքի մաս էին կազմում:

Աֆղանստանի բանակը երախտագիտություն է հայտնել օտարերկրյա զորակազմին. «Մենք շատ բան ենք սովորել: Այժմ ունենք նոր տեխնիկա պատերազմելու, ցանկացած հարձակմանն արձագանքելու համար»:

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է. «Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերումը, որը Վաշինգտոնը փորձում է ներկայացնել որպես կազմակերպված և համակարգված գործողություն, սովորական փախուստ է: Ամերիկացիները պարտվեցին պատերազմը և այժմ երկիրը թողնում են ճակատագրի քմահաճույքին»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում