ՆՆարեկ Սահակյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատարն այսօր Կազանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին

ՀՀ վարչապետի պաշտոնակատարն այսօր Կազանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Կազանում, որտեղ ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:

Նիկոլ Փաշինյանի` աշխատանքային այցի առաջին հանդիպումը եղել է իր ռուս պաշտոնակցի՝ Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ, որին հաջորդել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը:

Այսօր նիստը կշարունակվի ընդլայնված կազմով: Օրվա ընթացքում վարչապետի պաշտոնակատարը կայցելի նաև Կազանի «Իննոպոլիս» նորարարական քաղաք և տեխնոպարկ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում