ՎՎարդուհի Բալյան

Ասկերանի գյուղերից տեղահանվածների համար կառուցվող նոր բնակավայրում դրվել են առաջին տների բետոնային հիմքերը

Ասկերանի գյուղերից տեղահանվածների համար կառուցվող նոր բնակավայրում դրվել են առաջին տների բետոնային հիմքերը

Ասկերանի Սղնախ, Ջրաղացներ, Մոշխմհատ և Մադաթաշեն գյուղերից տեղահանված բնակիչների համար Աստղաշենի տարածքում կառուցվող նոր բնակավայրում արդեն դրվել են 10 առանձնատների բետոնային հիմքերը, հայտնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից:

 
Ընդհանուր առմամբ կառուցվում է 170 առանձնատուն։ Ներկա դրությամբ կառուցվում են 2 տների պատերը։

 

Ըստ նախագծի՝ Ասկերանի 4 գյուղերից տեղահանված բնակչության համար կառուցվող նոր բնակավայրը կունենա նաև համայնքային կենտրոն, որտեղ տեղակայված են լինելու համայնքապետարանը, բուժկետը և 200 հոգու համար նախատեսված համայնքային միջոցառումների սրահ:

 

Նախատեսվում են ամբողջությամբ շահագործման հանձնել մինչև 2022 թ. տարեվերջ: 
 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում