ՄՄարիամ Մխիթարյան

Սիրիան պատրաստվում է ընտրությունների, Արևմուտքը չի ընդունում

Սիրիան պատրաստվում է ընտրությունների, Արևմուտքը չի ընդունում

Սիրիայում նախագահական ընտրություններին մնացել է ընդամենը մեկ ամիս, քարոզարշավը շարունակվում է: Չորս քաղաքական գործիչ, այդ թվում՝մեկ կին՝ առաջին անգամ հանրապետության պատմության մեջ, դիմում է ներկայացրել: Պետության ղեկավար Բաշար ալ Ասադը վերջում է ներկայացրել իր թեկնածությունը, գրում է РИА Новости-ն:

Նախագահի թեկնածու կարող է առաջադրվել 40-ն անց մահմեդականը, որը սիրիական անձնագիր ունի, վերջին 10 տարին բնակվում է հայրենիքում և ստանում է խորհրդարանի աջակցությունը: 2012-ին Սահմանադրության մեջ արված որոշ փոփոխություններից հետո պարտադիր չէ, որ թեկնածուն լինի իշխող Բաաս կուսակցության անդամ:

Բաշար Ասադից բացի, նախագահի թեկնածու է Աբդուլլահ Սալումը՝ Սոցիալիստական ​​երիտասարդական կուսակցությունից: Նա քաղաքական փորձ ունի, եղել է ժողովրդական խորհրդի գործերի նախարար, խորհրդարանի անդամ:

Դամասկոսցի գործարար Մոհամեդ Ռաջուխն իր նախագահական հավակնությունների մասին հայտարարել է դեռևա նախորդ նախընտրական քարոզարշավի ընթացքում ՝ 2014 թ., բայց նրա թեկնածությունը չի հաստատվել:

Ֆաթեն Ալի Նահարը առաջին կինն է, որը որոշել է մասնակցել ընտրություններին: Նա 50 տարեկան է՝ Դամասկոսից: Առայժմ այսքանն է հայտնի նրա մասին:

Արևմուտքը զավեշտ է անվանել նախընտրական զարգացումները և նախապես հրաժարվել է ճանաչել ընտրությունների արդյունքը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում