ԱԱննա Ավետիսյան

«Ռեալ»-«Չելսի». մադրիդյան խաղում հաղթողը չպարզվեց

«Ռեալ»-«Չելսի». մադրիդյան խաղում հաղթողը չպարզվեց

Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ հանդիպումների շարքը մեկնարկել է «Ռեալ»-«Չելսի» խաղով:

Հանդիպման մեկնարկում լոնդոնյան թիմն առաջ է անցել հաշվի մեջ. 14-րդ րոպեին աչքի է ընկել Կրիստիան Պուլիշիչը:

29-րդ րոպեին Վարանի փոխանցումից հետո հաշիվը հավասարեցրել է Կարիմ Բենզեման՝ Չեմպիոնների լիգայում խփելով 71-րդ գոլը: Այժմ արդեն Բենզեման ու Ռաուլն ունեն 71-ական գոլ:


Երկրորդ խաղակեսում դարպասի գրավում չի արձանագրվել, խաղն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով:

 

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 5-ին: ՉԼ կիսաեզրափակչի մյուս խաղում այսօր կմրցեն «Բավարիան» և ՊՍԺ-ն: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում