ԱԱրման Գալոյան

Ֆրանսիացի պատգամավորը հայ գերիների ազատ արձակման պահանջով նոր բանաձև է ներկայացրել խորհրդարան

Ֆրանսիացի պատգամավորը հայ գերիների ազատ արձակման պահանջով նոր բանաձև է ներկայացրել խորհրդարան

Ֆրանսիայի Վալ դ'Ուազ դեպարտամենտից ընտրված պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին նոր բանաձև է ներկայացրել երկրի խորհրդարան` կոչ անելով Ֆրանսիային՝ պահանջել Ադրբեջանից վերադարձնել ռազմական գործողությունների հետևանքով գերեվարված ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: 

«Ես բանաձևի միջնորդություն եմ ներկայացրել, որով կոչ է արվում անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին: Արցախում Ադրբեջանի հետ հակամարտությունից հետո շատ հայ զինվորներ դեռ ձերբակալված են Ադրբեջանի իշխանությունների կողմից և սպասում են հայրենադարձությանը: Այս պրակտիկան բացարձակապես հակասում է Ժնևի կոնվենցիային և միջազգային իրավունքով սահմանված նորմերին: Ֆրանսիան պետք է Ադրբեջանին կոչ անի նրանց ազատ արձակել, դա է իմ բանաձևի իմաստը, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն խորհրդարանականներին, որոնք համաձայնել են ստորագրել այն»,- գրել է նա՝ Ֆեյսբուքի իր էջում՝ հրապարակելով բանաձևի նախագիծը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում