ՄՄարիամ Մխիթարյան

Դիվանագետների վտարումը շարունակվում է ՌԴ և արևմտյան երկրների միջև

Դիվանագետների վտարումը շարունակվում է ՌԴ և արևմտյան երկրների միջև

Ռուսաստանը երկրից վտարում է Մոսկվայում Իտալիայի դեսպանատան ռազմական կցորդի օգնականին, գրում է РИА Новости-ն: Այդկերպ Մոսկվան պատասխանում է Իտալիայի իշխանության ոչ բարեկամական քայլին: Մարտի 31-ին Իտալիայի կառավարությունը երկրից վտարեց Հռոմում Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին՝ լրտեսական գործունեություն ծավալելու մեղադրանքով:

Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը «խոր ափսոսանք» է հայտնել Ռուսաստանի որոշման կապակցությամբ. «Որոշումը համարում ենք անհիմն և անարդար, քանի որ դա պատասխան քայլ էր Իտալիայի իշխանությունների կողմից սեփական շահերը պաշտպանելու օրինական միջոցին»,- ասված է հայտարարության մեջ:

Ռումինիայի իշխանությունն էլ իր հերթին է անցանկալի անձ է համարել Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին՝ ռազմական կցորդի օգնականին:  Նա մեղադրվում է դիվանագիտական ​​հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի դրույթներին հակասող գործողություններ իրականացնելու համար: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները շարունակում են վատթարանալ: Վերջին շաբաթներին ԱՄՆ-ը, Բուլղարիան, Ուկրաինան, Չեխիան, Սլովակիան, Լեհաստանը, Լիտվան, Լատվիան և Էստոնիան հայտարարեցին տարբեր պատճառներով ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելու մասին: Ռուսաստանը տալիս է հայելային պատասխան: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում