ՄՄարիամ Մխիթարյան

Հետաքննվում է Վրբետիցայում պայթյունի երկու վարկած. Չեխիայի նախագահ

Հետաքննվում է Վրբետիցայում պայթյունի երկու վարկած. Չեխիայի նախագահ

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանն ասել է, որ չեխական հետախուզական ծառայությունները քննարկում են 2014-ին «Վրբետիցա» զենքի պահեստներում տեղի ունեցած պայթյունների երկու վարկած, հայտնում է РИА Новости-ն: Դրանցից մեկի համաձայն՝ պայթյունների հետևում կանգնած են ռուսական հետախուզության գործակալները, ըստ երկրորդի ՝ պատճառը զինամթերքի անզգույշ օգտագործումն է: Երկու վարկածը չեխ հասարակությանը բաժանել է երկու մասին:

Ավելի վաղ Չեխիայի կառավարությունը հայտարարել էր, որ կասկածում է երկու ռուս գործակալի՝ նույն «Պետրովին» ու «Բոշիրովին», պայթյունները կազմակերպելու համար: Բրիտանական իշխանությունները նրանց մեղադրում էին 2018-ին Սոլսբերիում ռուսական հատուկ ծառայությունների նախկին սպա Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը՝ Յուլիային, թունավորելու փորձի համար:

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, որը հայտնի է իր ռուսամետ դիրքորոշմամբ, հայտարարել է, որ Չեխիայի անվտանգության ծառայությունը չունի ուղղակի ապացույցներ զինապահեստի պայթյուններին ռուսական գործակալների մասնակցության վերաբերյալ, հետևաբար ուժի մեջ է զենքի անզգույշ օգտագործման տարբերակը:

Զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունները, որոնց հետևանքով երկու մարդ զոհվեց, ըստ չեխական լրատվամիջոցների, Ուկրաինա կամ Սիրիա զենքի արտահանումը դադարեցնելու փորձ է եղել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում