ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինացի նախկին պաշտոնյայի կարծիքով՝ Ռուսաստանը կարող է հարվածել Բելառուսի կողմից

Ուկրաինացի նախկին պաշտոնյայի կարծիքով՝  Ռուսաստանը կարող է հարվածել Բելառուսի կողմից

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նախկին քարտուղար Ալեքսանդր Դանիլյուկը կոչ է արել իշխանություններին «չկորցնել զգոնությունը» Ռուսաստանից սպասվող սպառնալիքի հարցում: Ըստ Դանիլյուկի՝ Ռուսաստանը մտադիր է Ուկրաինայի վրա հարձակվել Բելառուսի տարածքից, գրում է УНИАН-ը:

Ըստ նրա՝ Մոսկվան զինված ուժերը դուրս է բերել Ուկրաինայի հետ սահմանային հարավարևմտյան շրջաններից, բայց կշարունակի դիվանագիտական ​​միջոցներով ճնշում գործադրել Կիևի վրա, նոր միջոցներ փնտրել հանրապետության սահմաններին հաստատվելու համար: «Հաջորդ քայլը, հավանաբար, կլինի Բելառուսում: Հյուսիսային սահմաններին ռուսական բանակի հայտնվելը հաստատ չի բարելավի իրավիճակը»,- ասել է Դանիլյուկը:

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն որոշել էր ավարտել զորքերի ստուգումը հարավային և արևմտյան ռազմական շրջաններում՝ հրահանգելով նրանց վերադառնալ մշտական հենակետեր:

Ուկրաինան էլ սահմաններից ռուսական զորքերի դուրսբերումը համարեց նախագահ Վոլոդիմիր Զելենսկու անձնական արժանիքների արդյունք: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում