ԱԱրման Գալոյան

ԱՀ ԱԳՆ-ն բարձր է գնահատել ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

ԱՀ ԱԳՆ-ն բարձր է գնահատել ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ բարձր գնահատելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության փաստացի ճանաչումը։

«Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ի իր ուղերձով, փաստորեն, ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների նախագահի մարդասիրական և քաղաքական կարևոր այս քայլը՝ Թուրքիայի կողմից միլիոնավոր հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությանը արժանի գնահատական տալու ուղղությամբ:

Սա բարոյական հաղթանակ է, հաղթանակ, ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ քաղաքակիրթ մարդկության համար:

Այս կարևոր հաղթանակը նաև Սփյուռքի կառույցների հետևողական և նպատակասլաց աշխատանքի արդյունք է:

Հուսով ենք, որ ԱՄՆ նախագահի այս դիրքորոշումը հիմք կստեղծի հետագա ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դատապարտման ու կանխման համար»,- նշված է ԱՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում