ՆՆարե Ոսկանյան

Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է կարևոր լինի ողջ մարդկության համար. ՀՀ ԱԺ նախագահ

Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է կարևոր լինի ողջ մարդկության համար. ՀՀ ԱԺ նախագահ

Հայոց ցեղասպանության ճանաչումը չափազանց կարևոր է մեզ համար, բայց կարծում եմ՝ այն պետք է կարևոր լինի բոլոր երկրների և ողջ մարդկության համար: Այդ մասին Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ ցեղասպանությունը հանցագործություն է՝ ուղղված մարդկության և մարդկայնության դեմ, հետևաբար ողջ մարդկությունը պետք է շահագրգռված լինի ճանաչման և դատապարտման հարցում:

«Միայն այդ ճանապարհով է, ցավոք, հնարավոր կանխել աշխարհի որևէ այլ անկյունում նմանատիպ սարսափելի իրադարձությունների կրկնությունը: ԱԺ-ի խորհրդարանական պատվիրակությունները միջխորհրդարանական կազմակերպություններում, տարբեր երկրների խորհրդարանների հետ երկկողմ հարաբերությունների շրջանակում շարունակաբար բարձրացնում են իրենց ձայնը նաև այս հարցի մասին: Ֆրանսիայի կողմից այս բանաձևի ընդունումից հետո Լեռնային Ղարաբաղի ճանաչման ուղղությամբ համառ ջանքեր են գործադրվում, որպեսզի վերջնարդյունքն ավելի ու ավելի շոշափելի դառնա»,- ասաց Միրզոյանը: 

ԱԺ նախագահը նաև նշեց, որ Ֆրանսիայի Սենատի նախագահը ՀՀ ԱԺ-ին է նվիրել Սենատում քվերակված բանաձևի կրկնօրինակը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում