ՆՆարե Ոսկանյան

Հայոց ցեղասպանության անպատժելիությունը ոգեշնչում է միջազգային նոր հանցանքներ ծրագրողներին. Այվազյան

Հայոց ցեղասպանության անպատժելիությունը ոգեշնչում է միջազգային նոր հանցանքներ ծրագրողներին. Այվազյան

1915-23 թվականների ընթացքում Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությանը զոհ գնաց 1.5 միլիոն մարդ, խեղվեցին հարյուր հազարավոր մարդկանց ճակատագրեր, մի ամբողջ ժողովուրդ զրկվեց իր հոգևոր, նյութական, մշակութային, կրթական և տնտեսական սեփականությունից, զրկվեց իր պատմական հայրենիքում ապրելու իրավունքից: Այդ մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հնչեցրած ուղերձում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը: 

«Այդ աննախադեպ ոճրագործությունը հետագայում հիմք հանդիսացավ «ցեղասպանություն» եզրույթի սահմանման համար: Միջազգային հանրության կողմից մոռացված ցեղասպանության ամենատխուր դասերից մեկն էր անպատժելիությունը, և Հայոց ցեղասպանության կազմակերպիչներն այդպես էլ չկանգնեցին միջազգային արդարության առջև: Այսօր ևս Հայոց ցեղասպանության անպատժելիությունը շարունակում է ոգեշնչել միջազգային նոր հանցագործություններ ծրագրողներին: 

Արցախի դեմ սանձազերծված վերջին պատերազմի ընթացքում թուրք-ադրբեջանական դաշինքի ցեղասպան գործողություններն ի ցույց դրեցին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությունը ոչ միայն պատմական արդարության և հիշողության, այլև հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության համար: Ինչպես 106 տարի առաջ, այնպես էլ այսօր հայ ժողովուրդը պայքարում է պատմական արդարության, պատմական հայրենիքում արժանապատիվ, անվտանգ ապրելու համար»,- ասաց նախարարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում