ՎՎարդան Հովսեփյան

Այս պահին Թուրքիայի հետ ունենք զրո մակարդակի և որակի հարաբերություններ. ԱԳ փոխնախարար

Այս պահին Թուրքիայի հետ ունենք զրո մակարդակի և որակի հարաբերություններ. ԱԳ փոխնախարար

Հայաստանը պատրաստ է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները՝ առանց նախապայմանների: Այդ մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը՝ հավելելով, որ այսօր Թուրքիան շարունակում է նախապայմաններ ներկայացնել՝ թե՛ Հայոց ցեղասպանության ճանաչման, թե՛ ԼՂ հակամարտության կարգավորման, թե՛ տարածաշրջանային այլ խնդիրների առումով, սակայն որևէ նախապայման, ըստ նրա, հայկական կողմի համար ընդունելի չէ: 

Ադոնցը վերահաստատեց՝ ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև որևէ երկխոսություն չկա: «Այս պահին զրո մակարդակի և որակի հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ»: 

Անդրադառնալով Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը՝ փոխարտգործնախարարը նշեց, որ այդ հարցում Մինսկի խմբի ձևաչափից բացի այլ ձևաչափ գոյություն չունի: Նա վստահեցրեց, որ աշխատանքներ են տարվում ՄԽ համանախագահների հետ՝ հույս հայտնելով, որ շուտով դրանք ավելի տեսանելի կդառնան:

«Աշխատանքներ կան, ես ուզում եմ հավատալ, որ դրանք շուտով կդառնան տեսանելի»,- ասաց Ադոնցը:

Ինչ վերաբերում է Ջո Բայդենի կողմից «ցեղասպանություն» եզրույթը օգտագործելու հավանականությանը, Ադոնցը նշեց, որ եթե դա տեղի ունենա, «շատ կարևոր քայլ կլինի»:

«ԱՄՆ-ը ևս մեկ անգամ կհաստատի մոտեցումները ոչ թե մեր տարածաշրջանային հարցերի կարգավորման վերաբերյալ, այլ ընդհանրապես, թե ինչպես են ֆունդամենտալ արժեքները՝ մարդու ազատությունները, արժևորվում ԱՄՆ-ում՝ օրինակ ծառայելով քաղաքակիրթ աշխարհի այն երկրներին, որոնք մինչև այսօր իրենց դիրքորոշումը չեն հայտնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ»,- ընդգծեց ԱԳ նախարարի տեղակալը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում