ԱԱրման Գալոյան

Ազատ և արդար ընտրությունները բացառում են հեղափոխությունը. Արմեն Գրիգորյան

Ազատ և արդար ընտրությունները բացառում են հեղափոխությունը. Արմեն Գրիգորյան

Մենք մշտապես  ջանացել ենք ոչ մի դեպքում չդառնալ աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ, հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝  «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում։ 

«Շատերը սկսել են առավել հաճախ խոսել այն մասին, որ 2018 թվականի հեղափոխության վերաբերյալ գնահատականները խիստ մակերեսային էին, և որ հեղափոխությունը ոչ թե արդյունք էր արտաքին ազդեցության, այլ երկրի ներքին կոռուպցիոն համակարգից բխող հանգամանքների և զարգացումների հետևանք»,- ասել է նա։ Ըստ Գրիգորյանի, անհրաժեշտ է հաշվի առնել, որ վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանում տեղի է ունեցել երկու նշանակալից իրադարձություն՝ հեղափոխությունը և հետպատերազմյան ներքաղաքական զարգացումները, որոնց միջով անցնելիս երկիրը ապավինել է միայն սեփական ներքին ռեսուրսներին։ 

«Սա է Հայաստանի ինքնիշխանության ցուցանիշը: Առաջարկում եմ ձեզ նայել և համեմատել, թե ինչպես են այլ երկրներ հաղթահարում նման գործընթացները։ 

Մեր քաղաքական ուժը ոչ արևմտամետ է, ոչ էլ արևելամետ։ Մենք հայակենտրոն ուժ ենք և առաջնորդվում ենք բացառապես Հայաստանի շահերով։ Ինչ վերաբերում է «Սորոսին», կցանկանայի նշել, որ նման հայտարարությունները ծիծաղելի աստիճանի սահմանափակ մտածողության արդյունք են։ Սովորաբար, ինձ չեն գրավում կենցաղային մակարդակի հայտարարությունները և առավել ևս, չեմ մեկնաբանում դրանք, սակայն հույս ունեմ մեկընդմիշտ փակել այս թեման. քաղաքականության մեջ կարևորը գործողությունները գնահատելն է, և Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի (ЦАСТ) վերոնշյալ զեկույցը լավագույն կերպով արտացոլում է իրականությունը, քողազերծելով «Սորոսի» թեման, որը թիրախավարված է մարդկանց մոլորության մեջ գցելու և հիմնականում Հայաստանում ու դրա սահմաններից դուրս գտնվող մեր քաղաքական հակառակորդների պատվերով տարածվող քարոզչական հնարքը»,- նշել է նա: 

Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հարցին, թե արդյոք հնարավո՞ր է Հայաստանում հերթական հեղափոխությունը տեղի ունենա:

«Հայաստանի քաղաքական կայունությունը պայմանավորված է ազատ և արդար ընտրություններով և 2018 թվականի խորհրդարանական ընտրությունները կայունության մեծ պաշար են ձևավորել։ Հենց սրա շնորհիվ է, որ մեզ հաջողվեց կայունացնել հետպատերազմյան ոչ դյուրին շրջանը կայունացնել և պատրաստվել հունիսին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ազատ և արդար ընտրությունները բացառում են հեղափոխությունը, քանզի հնարավորություն են տալիս ժողովրդին իր կամարտահայտությունը հայտնել դեմոկրատական մեխանիզմների միջոցով»,- նշել է նա։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում