«Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան ներկայացուցչի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 24-ին

«Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան ներկայացուցչի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 24-ին

Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլը եթեր կհեռարձակվի դեկտեմբերի 24-ին՝ ժամը 21:30-ին: Առաջին ալիքի ուղիղ եթերում հայտնի կդառնա, թե ով հնարավորություն կստանա ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ-2017»-ին. վերջնական պայքարն ընթանալու է Մարտայի եւ Արծվիկի միջեւ:  

Մրցույթի 1-ին կիսաեզրափակիչ փուլում լավագույն մասնակիցներն ընտրվեցին պրոֆեսիոնալ ժյուրիի եւ sms քվեարկության արդյունքում, 2-րդ փուլում՝ միջազգային ժյուրիի եւ sms քվեարկության միջոցով, իսկ «Դեպի Եվրատեսիլ»-ի եզրափակիչ փուլում հաղթողին կընտրի Սփյուռքում ապրող մեր հայրենակից երաժիշտներից կազմված մասնագիտական ժյուրին՝ գնահատականների եւ  sms քվեարկության միջոցով: 

Եվրատեսիլյան երկրպագուները կարող են աջակցել իրենց նախընտրած մասնակիցներին՝ sms հաղորդագրություն ուղարկելով 1008 կարճ համարին՝ նշելով մասնակցի երկնիշ համարը: Իսկ համարները հետեւյալն են՝ 01 Մարտա, 02 Արծվիկ: Կարճ հաղորդագրություն կարելի է ուղարկել ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախից: Մեկ հաղորդագրության արժեքը 300 դրամ է (ներառյալ ԱԱՀ): Ինչպես բոլոր հաղորդաշարերի դեպքում, այս անգամ եւս sms քվեարկությունից գոյացած ամբողջ հասույթը փոխանցվելու է «Եթե բոլորը․․․» հաղորդաշարին եւ օգտագործվելու է բարեգործական նպատակներով: 

«Դեպի Եվրատեսիլ» նախագծի հատուկ հյուրը «Եվրատեսիլ-2017»-ի Կիպրոսի հայազգի ներկայացուցիչ Հովիգն է, ով մասնակիցների կողքին լինելու, սատարելու ինչպես նաեւ հայրենիքում ելույթ ունենալու նպատակով հատուկ ժամանել է Հայաստան: Նա նույնպես ելույթ կունենա: 

Մանրամասներին կարող եք ծանոթանալ www.1tv.am, ինչպես նաեւ www.eurovision.am կայքերում: Նախագծի մասնակիցների ելույթները կարող եք գտնել յութուբյան պաշտոնական ալիքում, իսկ նրանց սատարել կարող եք ֆեյսբուքյան պաշտոնական էջում եւ ինստագրամում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում