ՄՄերի Եգորյան

Դրանք ակցիաներ էին՝ ուղեկցված խուլիգանական դրսևորումներով. Մակունցը՝ Սյունիքում կատարված դեպքերի մասին

Դրանք ակցիաներ էին՝ ուղեկցված խուլիգանական դրսևորումներով. Մակունցը՝ Սյունիքում կատարված դեպքերի մասին

Եթե ոմանք մեկնաբանում են այն որպես քաղաքական ակցիա, ես կարծում եմ՝ դրանք ակցիաներ էին՝ ուղեկցված խուլիգանական դրսևորումներով: Սա է իմ մեկնաբանությունը Սյունիքում կատարվածի վերաբերյալ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Հարցին՝ արդյոք այդ մարդկանց թվում չկայի՞ն դժգոհ քաղաքացիներ, Մակունցը նշեց, որ «դժգոհելու առիթ միշտ կա և դժգոհելու առիթ լինելու է բոլոր իշխանությունների պարագայում, սակայն այստեղ հարցն այլ է»:

«Կա որոշակի միտում՝ Հայաստանի Հանրապետությունը բաժանելու մասերի, և դա նկատվում է, այո՛, առանձին խմբակների կողմից, որը, իհարկե, չի կարող ընդունելի լինել որևէ երկրի ղեկավարության և իրավապահ համակարգի կողմից»,- հավելեց Մակունցը:

Լրագրողների հարցին՝ ովքե՞ր են երկիրը միտումնավոր փորձում մասերի բաժանել՝ պատասխանեց՝ չի կարող անուններ հնչեցնել, որովհետև չգիտի, բայց հետևելով իրադարձություններին և տեսնելով  ծավալվող գործողությունները, տպավորություն ունի, որ դրանք ուղղորդված են: 

«Մենք մեր գործողություններով երբեք չենք փորձել և միտում չենք ունեցել տարանջատելու հասարակությանը, և դա է պատճառը, որ 2018 թ. մայիսից եղել են հայտարարություններ և գործողություններ, որոնք միտված են եղել հնարավորություն տալու դաշտում բոլորին թե՛ ինքնադրսևորվելու, թե՛ տալու հնարավորություն իրենց պաշտոնական և մասնագիտական գործունեությունում ունենալու ՀՀ շահերին սպասարկող վարքագիծ»,- ասաց Մակունցը:

Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունների գործողությունները վերջին ամիսներին որևէ կերպ չեն մղել քաղաքացիներին, քաղաքական ու հասարակական խմբերին ձեռնարկելու նման գործողություններ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում