ՄՄարիամ Մխիթարյան

Զելենսկին կպատասխանի Մոսկվայում հանդիպելու Պուտինի առաջարկին

Զելենսկին կպատասխանի Մոսկվայում հանդիպելու Պուտինի առաջարկին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու մամուլի քարտուղարը հայտնել է, որ պետության ղեկավարն անպայման կպատասխանի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Մոսկվայում հանդիպելու առաջարկին: Ավելի վաղ Զելենսկին Ռուսաստանի նախագահին հրավիրել էր «հանդիպել ուկրաինական Դոնբասի ցանկացած վայրում, որտեղ պատերազմ է ընթանում», հայտնում է РИА Новости-ն:

Պուտինն Ուկրաինայի նախագահին խորհուրդ էր տվել նախ հանդիպել Դոնեցկի ու Լուգանսկի ղեկավարների, ապա միայն Ռուսաստանի ներկայացուցիչների հետ: Նա նաև Զելենսկուն առաջարկել էր հանդիպել ցանկացած հարմար ժամանակ Մոսկվայում, եթե Ուկրաինայի նախագահը ցանկանում է քննարկել երկկողմ հարաբերությունները: Կիևն արդեն բացառել է Դոնեցկի և Լուգանսկի ներկայացուցիչների հետ հանդիպման որևէ տարբերակ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում