Գիրքը ներառում է ռումինական հանրային TVR Կլուժ հեռուստաընկերության կողմից պատրաստված և հանդիսատեսին ներկայացված հարցազրաույցներ ու հոդվածներ՝ նվիրված հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջին՝ Հայոց ցեղասպանությանը:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանության և դրա միջազգային ճանաչման գործընթացի պատմական, գիտահետազոտական և քաղաքական առանձնահատկություններին:
Միջոցառման մասնակիցները համակարծիք էին, որ ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության և քաղաքակրթության դեմ, որի անպատժելիությունը ծնում է նոր աղետներ, ինչին միջազգային հանրությունն ականատես եղավ 2020 թ. աշնանը՝ Թուրքիայի անմիջական աջակցությամբ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և դրան հետևած հումանիտար ճգնաժամի օրինակով:










