ՄՄերի Եգորյան

Դատախազությունը բողոքարկել է Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դատարանի որոշումը

Դատախազությունը բողոքարկել է Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դատարանի որոշումը

ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթի մասը կարճելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը:

Այս մասին 1lurer.am-ի հետ զրույցում հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք՝ ապրիլի 6-ին Երևանի առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, որոշել էր դադարեցնել «Մարտի 1»-ի գործով անցնող Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: 

Նշենք՝ մարտի 26-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական և անվավեր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում