ՄՄերի Եգորյան

Մեղրիի համայնքապետը Քննչական կոմիտեում է

Մեղրիի համայնքապետը Քննչական կոմիտեում է

Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանն այս պահին Քննչական կոմիտեում է, կատարվում են քննչական գործողություններ։ Նա կոմիտե է հրավիրվել խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակում՝ «Լուրեր»-ին հայտնել են իրավապահ կառույցից։

Քննչական կոմիտեից, սակայն, դեռ չեն հստակեցնում, թե ինչ կարգավիճակ ունի Զաքարյանը։

Երեկ վարչապետի այցից հետո կոմիտեն հայտարարել էր, որ հարուցվել են մի շարք քրեական գործեր՝ տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ։

Ագարակում և Մեղրիում ցուցարարների շարքում էր նաև Մեղրիի քաղաքապետ, նախկին հանրապետական Մխիթար Զաքարյանը, որն, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, համակարգել է ցույցերը:

Մեղրիի քաղաքապետին բերման ենթարկելու դեպքին է այսօր անդրադարձել փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։

Կառավարությունում ճեպազրույցի ժամանակ նա հայտնել է, որ հանցագործության ակնհայտ դեպքի փաստով է պայմանավորված Մխիթար Զաքարյանին բերման ենթարկելը։

Ոստիկանության պետի տեղակալը հերքել է լուրերը, թե երեկ 100-ից ավելի սյունեցի է բերման ենթարկվել. ըստ Ֆիդանյանի՝ խոսքը 2-3 անձի մասին է։

Ֆիդանյանն անդրադարձել է նաև երեկ Սյունիքում ոստիկանության գործողություններին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում