ԱԱննա Ավետիսյան

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել և Մոլդովայի ԱԳ և եվրոպական ինտեգրման նախարարության պետքարտուղարի հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել  և Մոլդովայի ԱԳ և եվրոպական ինտեգրման նախարարության պետքարտուղարի հետ

Ապրիլի 21-ին կայացել է Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի հեռախոսազրույցը Մոլդովայի Հանրապետության ԱԳ և եվրոպական ինտեգրման նախարարության պետքարտուղար Դումիտրու Սոկոլանի հետ:

Զրույցի ընթացքում կողմերը վերահաստատել են հայ-մոլդովական հարաբերությունները զարգացնելու և միջպետական երկխոսությունը խթանելու փոխադարձ նպատակաուղվածությունը:

Ընդգծվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունների հետևողական անցկացման կարևորությունը, ինչպես նաև քննարկվել առաջիկա միջոցառումների ժամանակացույցը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում