ՄՄարիամ Մխիթարյան

Պուտինն իր ուղերձում զգուշացրել է Ռուսաստանի նկատմամբ սադրանքներ կազմակերպող ուժերին

Պուտինն իր ուղերձում զգուշացրել է Ռուսաստանի նկատմամբ սադրանքներ կազմակերպող ուժերին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամենամյա ուղերձն է հղել Դաշնային ժողովին: Կրեմլի ղեկավարն անդրադարձել է նաև Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքին, տեղեկացնում է РИА Новости-ն:

«Անբարյացակամ գործողությունները Ռուսաստանի նկատմամբ չեն դադարում: Որոշ երկրներում խիստ անվայել սովորություն է դարձել ցանկացած առիթով կամ առանց առիթի փնովել Ռուսաստանին: Մենք իսկապես չենք ուզում կամուրջներ այրել, բայց եթե ինչ-որ մեկը մեր բարի մտադրություններն ընկալում է որպես անտարբերություն կամ թուլություն և մտադիր է վերջնակապես այրել կամ նույնիսկ պայթեցնել այդ կամուրջները, պետք է իմանա, որ Ռուսաստանի պատասխանը կլինի համարժեք, արագ և կոշտ»,- ասել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահը զգուշացրել է, որ նրանք, ովքեր կկազմակերպեն իրենց անվտանգության հիմնարար շահերին սպառնացող սադրանք, կզղջան իրենց արարքների համար: Պուտինը նաև վստահեցրել է, որ ցանկացած որոշում կայացնելիս ռուսական կողմը կցուցաբերի բավարար համբերություն, պատասխանատվություն, պրոֆեսիոնալիզմ, ինքնավստահություն և առողջ բանականություն: Բայց և հուսով է, որ ոչ ոք չի մտածի անցնել, այսպես կոչված, «կարմիր գիծը» Ռուսաստանի հարցում: «Իսկ այդ գծի տեղը յուրաքանչյուր որոշակի դեպքում մենք կորոշենք»,- հավելել է ՌԴ նախագահը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում