Հայաստանում նշել են ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրը

Հայաստանում նշել են ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրը

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օրը Հայաստանում նշել են տեղեկատվական ու իրազեկման բազմաթիվ միջոցառումներով:

Ոլորտի պատասխանատուների հրապարակած տվյալներն այնքան էլ հուսադրող չեն մեր երկրի համար: Վարակվածների մեծ մասն արտագնա աշխատանքի մեկնողներ են, որոնք այն ձեռք են բերում հիմնականում Ռուսաստանից: Վիճակագրությունը հուշում է նաեւ, որ սեռահասուն տարիքի տղամարդիկ ավելի շատ են կրում եւ փոխանցում այս հիվանդությունը:

Մասնագետները հորդորում են հետեւողական լինել սեփական առողջության հանդեպ. մեր երկրում դաշտը կարգավորող օրենք կա, որով ցանկացած տեսակի ՄԻԱՎ/ՁԻԱՀ հետազոտություն միանգամյան անվճար է:

Մանրամասները` տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում