ՄՄարիա Գաբրիելյան

Առանց կարգավիճակի Արցախը գոյություն ունենալ չի կարող. ԱՀ ԱԺ նախագահը՝ ԱրՊՀ-ում

Առանց կարգավիճակի Արցախը գոյություն ունենալ չի կարող. ԱՀ ԱԺ նախագահը՝ ԱրՊՀ-ում

ԱՀ ԱԺ Արթուր Թովմասյանն ԱրՊՀ-ում հանդիպել է պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողության հետ:

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, ողջունելով խորհրդարանի նախագահին, նշել է, որ գիտխորհրդի որոշմամբ համալսարանում մեկնարկել է «Արցախ. ներկան և ապագան» ծրագիրը, որի շրջանակում առաջին հյուրը ԱԺ նախագահն է:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են 2020 թ. աշնանային արյունոտ պատերազմում զոհված ԱրՊՀ 23 նահատակների հիշատակը:

ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել հրավերի համար ու, կարևորելով նման ձևաչափով հանդիպումները, ներկայացրել 7-րդ գումարման ԱԺ մինչպատերազմական և հետպատերազմյան գործունեությունը, մասնավորապես՝ անդրադարձել է ԱԺ-ում ժամանակածին օրինագծերի ընդունմանը:

Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել Արցախի մայր բուհի գիտակրթական գործունեությունը, ԱԺ և ԱրՊՀ համագործակցությունը, մասնավորապես ողջունել է համալսարանականների արձագանքը «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի վերաբերյալ:

Հանդիպումը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով: Արցախի հետագա կարգավիճակին, հայ գերիների ճակատագրին, երկրի անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը, առկա մարտահրավերներին դիմակայելուն, նախկին և ներկա բռնի տեղահանվածների բնակարանային խնդիրներին էին վերաբերում համալսարանականների հարցադրումները:

«Արցախը պետք է լինի անվտանգ, կարգավիճակի հարցը և բանակցային գործընթացի վերսկսումը հրատապ է: Առանց կարգավիճակի Արցախը գոյություն ունենալ չի կարող: Միաբանությամբ անպայման կհասնենք հաջողությունների»,- շեշտել է ԱԺ նախագահը:

ԱԺ նախագահը պարգևատրվել է ԱրՊՀ 50-ամյակի հուշամեդալով:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում