ՎՎարդուհի Բալյան

Որևէ բանակցություն չի ընթանում Հայաստանի և Թուրքիայի միջև, և որևէ բանակցություն նախատեսված չէ. ՀՀ արտգործնախարարի խորհրդական

Որևէ բանակցություն չի ընթանում Հայաստանի և Թուրքիայի միջև, և որևէ բանակցություն նախատեսված չէ. ՀՀ արտգործնախարարի խորհրդական

ՀՀ արտգործնախարարի խորհրդական Մարթա Այվազյանը հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց, որ ՀՀ ԱԳՆ-ին կից գործող մշակութային դիվանագիտության հարթակի կողմից կազմակերպվելու է ցուցահանդես, որը նվիրված է լինելու Արցախում պատմամշակութային հուշակոթողների և պահպանման խնդրին: Ցուցահանդեսը կբացվի Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում: Այն կկրի «Վտանգված ժառանգություն» խորագիրը: 

Ապրիլի 24-ին ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա արտերկրից ցեղասպանության տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող պատվիրակությունների մասնակցությամբ: Կցուցադրվեն 100-ից ավելի լուսանկարներ, ինչպես նաև ձեռագործ կոթողներ, գրքեր, գորգեր, կարպետներ: Ցուցահանդեսը բաց կլինի ապրիլի 25-ից մինչև մայիսի 2-ը: 

Ինչ վերաբերում է հարցին՝ ո՞ր երկրներից հյուրեր կժամանեն, Այվազյանը նշեց՝ աշխատանքները դեռ ընթանում են:

«Այս պահին մենք ունենք 10-ից ավելի երկրներից պատվիրակություններ, ներառյալ՝ Ֆրանսիայից, Ռուսաստանից: Ես չէի ուզենա կոնկրետ երկրների անուններ տալ, որովհետև գործընթացն ընթացքի մեջ է: Կան պատվիրակություններ Լատինական Ամերիկայից, Եվրոպայից»,- տեղեկացրեց Այվազյանը:

Հարցին՝ արդյոք որևէ բանակցություն նախատեսվա՞ծ է կամ ընթանում է Հայաստանի և Թուրքիայի իշխանությունների միջև հայ-թուրքական հարաբերություններ հաստատելու և սահմանները բացելու ուղղությամբ, ՀՀ արտգործնախարարի խորհրդականը նկատեց՝ այս հարցը վերջին շրջանում բավական հաճախ է հնչեցվում:

«Ես պետք է ևս մեկ անգամ ասեմ, որ որևէ բանակցություն չի ընթանում Հայաստանի և Թուրքիայի միջև, և որևէ բանակցություն նախատեսված չէ»,- ասաց Այվազյանը:

Բանախոսի խոսքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը ՀՀ ԱԳՆ-ի առաջնային ուղղություններից է, և ԱԳՆ-ը որևէ առիթ չի կորցնում՝ համապատասխան հարթակներում բարձրացնելու այդ հարցը:

«Վերջերս մեր արտգործնախարարը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում նույնպես անդրադարձել է այս խնդրին ու ևս մեկ անգամ վերահաստատել, որ որևէ փոփոխություն այս առումով տեղի չի ունեցել»,- հավելեց ՀՀ արտգործնախարարի խորհրդականը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում