ԱԱրման Գալոյան

Եվրանեսթում հայկական պատվիրակությունը կբարձրաձայնի գերիների հարցը

Եվրանեսթում հայկական պատվիրակությունը կբարձրաձայնի գերիների հարցը

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստում հայկական պատվիրակության անդամները կբարձրացնեն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը՝ տեղեկացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ:

«Այսօր ունենք նաև Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստ՝ առցանց ձևաչափով: Երեկ հանձնաժողովի ձևաչափով հայկական պատվիրակությունը ևս մեկ անգամ բարձրացրել է այդ հարցը և ոչ միայն այդ հարցը: Այսօր լիագումար նիստի առցանց ձևաչափով այն ևս կդառնա քննարկման առարկա»,- ասաց պատգամավորը:

Պատգամավորի խոսքով՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստում հայկական պատվիրակության անդամները ևս կբարձրացնեն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում