ՄՄարիամ Մխիթարյան

Իշխող «Վրացական երազանքը» պատրաստ է ընդունելու Շառլ Միշելի նոր փաստաթուղթը

Իշխող «Վրացական երազանքը» պատրաստ է ընդունելու Շառլ Միշելի նոր փաստաթուղթը

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը պատրաստ է ստորագրել Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի նոր փաստաթղթի տակ: Այս մասին հայտնել է կուսակցության մամուլի ծառայությունը, գրում է Aliq-ը:

Ավելի վաղ կուսակցությունը Եվրոպայի խորհրդի նախագահի առաջարկը համարել էր անընդունելի: Ըստ փաստաթղթի, Վրաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն այն դեպքում, եթե իշխող կուսակցությունը 2021 թվականի ՏԻՄ ընտրությունների ժամանակ չստանա 43 տոկոսից ավելի աջակցություն: Ընդ որում, հաջորդ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով: Առաջարկվում է նաև համաներման օրենքի նախագիծ, որով ազատ են արձակվելու 2019 թվականի հունիսի 20-21-ի գործով դատապարտվածները, այդ թվում` Նիկա Մելիան և Գիորգի Ռուռուան:

Ընդդիմությունից նոր փաստաթղթն ընդունել են «Լելո», «Գիրչի» և «Շինարար ռազմավարություն» կուսակցությունները, առայժմ դեմ է արտահայտվում «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում