ՄՄարիամ Մխիթարյան

Ռազմական համագործակցության աննախադեպ պայմանագիր Իսրայելի ու Հունաստանի միջև

Ռազմական համագործակցության աննախադեպ պայմանագիր Իսրայելի ու Հունաստանի միջև

Իսրայելն ու Հունաստանը ստորագրել են երկու երկրի պատմության մեջ խոշոր ծավալներով աննախադեպ պայմանագիր։ Տեղի ունեցածը մեծ արձագանք է գտել թուրքական մամուլում՝ հաշվի առնելով թուրք-հունական լարված հարաբերությունները, գրում է ermenihaber-ը:

1.6 մլրդ դոլար արժողությանբ պայմանագրով  նախատեսվում է Հունաստանի ռազմաօդային ուժերի համար ստեղծել թռիչքային պատրաստության միջազգային կենտրոն։

Պայմանագիրը ստորագրած Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքերով՝  սա «մինչ այժմ երկու երկրի միջև կնքված ամենախոշոր պաշտպանական համաձայնագիրն է»:

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցն էլ նշել է, որ Հունաստանի և Իսրայելի համագործակցության հիմքում ընկած են երկու երկրի պաշտպանական գերատեսչությունների միջև ամուր հարաբերությունները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում