ՄՄարիամ Մխիթարյան

Թեհրանն ու Էր-Ռիադը փորձում են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները

Թեհրանն ու Էր-Ռիադը փորձում են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները

Թեհրանը միշտ հանդես է եկել Էր-Ռիադի հետ երկխոսության օգտին, երկուշաբթի ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն՝ մեկնաբանելով Սաուդյան Արաբիայի հետ երկրի բանակցությունների վերաբերյալ ԶԼՄ-ների հաղորդագրությունները: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Ավելի վաղ Financial Times-ը, վկայակոչելով աղբյուրները, հաղորդել էր, որ Սաուդյան Արաբիայի և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները ուղիղ բանակցություններ են վարել Բաղդադում՝ Իրաքի վարչապետ Մուսթաֆա Քազեմիի միջնորդությամբ: Հրապարակման համաձայն՝ դրանք հինգ տարի առաջ խզված դիվանագիտական ​​հարաբերությունները վերականգնելուն ուղղված երկու երկրի «առաջին նշանակալից քաղաքական քննարկումներն են»:

Սաուդյան Արաբիան Իրանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները խզեց 2016-ի հունվարին՝ Թեհրանում և Մաշհադում իր դիվանագիտական ​​առաքելությունների վրա հարձակումներից հետո, որոնք հրահրվել էին Սաուդյան Արաբիայում հայտնի շիա քարոզիչ Նիմր ալ-Նիմրին մահապատժի ենթարկելու պատճառով: Ռիադի հետ համերաշխությունից ելնելով՝ արաբական սուննի պետություններից Բահրեյնը, Սուդանը և Ջիբութին նույնպես դադարեցրել էին դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում