ՆՆարե Ոսկանյան

Սերբական շուկան հայ գործարարների համար հասանելի կլինի արտոնյալ պայմաններով. ԱԺ-ն վավերացրեց համաձայնագիրը

Սերբական շուկան հայ գործարարների համար հասանելի կլինի արտոնյալ պայմաններով. ԱԺ-ն վավերացրեց համաձայնագիրը

Ազգային ժողովը 100 կողմ, 1 դեմ, 7 ձեռնպահ ձայներով ընդունեց Կառավարության ներկայացրած «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը: 

Հիշեցնենք՝ հաշվի առնելով, որ Սերբիայի հետ ԵԱՏՄ երեք երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի կողմից արդեն իսկ կնքված են երկկողմանի ազատ առևտրի համաձայնագրեր, «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» համաձայնագրի կնքման հիմնական նպատակն է Հայաստանի և Ղրղզստանի համար նոր առևտրային հնարավորությունների ստեղծումը, որոնք մինչ այժմ հիմնականում հանդիսացել են սերբական ապրանքներ ներմուծողներ, և նրանց արտահանման հնարավորությունները էականորեն սահմանափակ են եղել: Նշված համաձայնագրի կնքման արդյունքում կընդլայնվի համաձայնագրերի կողմ հանդիսացող երկրների շուկաների արտոնյալ պայմաններով հասանելիությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում