ԱԱննա Ավետիսյան

Կանադայի Ալբերտա նահանգի օրենսդիր մարմինը միաձայն ընդունել է բանաձև՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը

Կանադայի Ալբերտա նահանգի օրենսդիր մարմինը միաձայն ընդունել է բանաձև՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը

Կանադայի Ալբերտա նահանգի օրենսդիր մարմինը միաձայն ընդունել է բանաձև՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունն ի թիվս այլոց, և ապրիլ ամիսն ամրագրել որպես ցեղասպանությունների հիշատակման, դատապարտման և կանխարգելման ամիս։ Այս մասին հայտնում է Կանադայում ՀՀ դեսպանությունը:


Բանաձևը կոչ է անում կառավարությանը մշակել ռազմավարություն ցեղասպանությունները կանխելու և դրանց պատճառները վերացնելու, Ալբերտայի ազգային և կրոնական համայնքների ներկայացուցիչների վրա ցեղասպանությունների ազդեցությունն ընդունելու, զոհերին հիշատակելու և աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների վերաբերյալ տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում