Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԼԼիլիթ Գասպարյան

Գերիներին պահելն անթույլատրելի և հակամարդկային քայլ է. Արմեն Սարգսյանը խնդիրը քննարկել է վրաց գործընկերոջ հետ

Գերիներին պահելն անթույլատրելի և հակամարդկային քայլ է. Արմեն Սարգսյանը խնդիրը քննարկել է վրաց գործընկերոջ հետ

Վրաստանը և Իրանը մեր բարեկամ երկրներն են, և մեր դիվանագիտությունը պետք է առավել ակտիվ լինի և խորացնի համագործակցությունը մեր բարեկամների հետ: Ինչպես փոխանցում է «Լուրերի» թղթակիցը, այդ մասին Վրաստան այցի ավարտին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: 

Հանրապետության նախագահը նշել է, որ վրաց գործընկերոջ հետ խոսել են երկկողմ և տարածաշրջանային համագործակցության մասին, անդրադարձել հայ գերիների վերադարձի խնդրին: «Գերիներին պահելն անթույլատրելի է, հակամարդկային քայլ է, և ես՝ որպես նախագահ, պետք է բարձրաձայնեմ այդ հարցը, քանի դեռ այն լուծված չէ: Երբ այստեղ խոսում եմ այդ խնդրի մասին, լսում են ոչ միայն Վրաստանի նախագահը և վրաց ժողովուրդը, այլև միջազգային հանրությունը»,- ասել է Արմեն Սարգսյանը: 

Նախագահի խոսքով՝ ինքն ընդգծել է, որ առանց Արցախի հարցի արդարացի լուծման անհնար է տարածաշրջանում կայունություն ապահովել, և Վրաստանը, ըստ նրա, առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս կողմերի միջև պլատֆորմ դառնալու առաջարկությամբ: «Ազնիվ առաջարկ է, բայց ինձ համար պարզ չէ, թե ովքեր և ինչի շուրջ պետք է բանակցեն: Բանակցելուց առաջ հակառակորդը պետք է ցույց տա գոնե ամենատարրական մարդկային վերաբերմունք»,- ընդգծել է նա: 

Սարգսյանը նշել է, որ մտքեր են փոխանակել անվտանգային խնդիրների շուրջ: «Հայաստանը հազարավոր երիտասարդ կյանքեր է կորցրել, կան վիրավորներ, կան տնտեսական խնդիրներ, առողջապահական խնդիրներ, COVID-ի դեմ պատերազմը ոչ ոք ավարտված չի հայտարարել, սրանք անվտանգային կարևոր հարցեր են»,- ասել է նախագահը: 

Նա վստահ է, որ Վրաստանի հետ կարելի է գործակցել բիզնես ոլորտում, քանի որ այդ ուղղությամբ մեծ պոտենցիալ կա: Նախագահի խոսքով՝ Վրաստանն ունի մաքսային առավելություններ Չինաստանի և ԵՄ-ի հետ, Հայաստանը՝ ԵԱՏՄ շրջանակում: Գործակցության հնարավորություններ կան նաև մշակույթի, կրթության, տրանսպորտի ոլորտներում: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում