Ազգային ժողովում քննարկվեց Կառավարության ներկայացրած «Դիլիջանի միջազգային դպրոց ծրագրի» շրջանակում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին օրենքում փոփոխությունների նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ:
Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն ասաց, որ պատգամավորները գրավոր առաջարկներ չեն ներկայացրել, կառավարությունը ևս նախագծի վերաբերյալ առաջարկություններ չունի և առաջինից երկրորդ ընթերցում նախագծում փոփոխություններ չկան:
Հիշեցնենք, որ նախագծով Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագիրն իրականացնող կազմակերպությունները շահութահարկից ազատման արտոնություններից օգտվելու համար մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը զուտ շահույթը պետք է ներդնեն ծրագրի շրջանակում որպես վերաներդրում: Շահութահարկով հարկումից ազատված կլինի այդ ներդրված մասը: Նախագծով ծրագրի հետ կապված եկամուտները շահութահարկով հարկման նպատակով եկամուտ չեն համարվելու: Ծախսերն էլ շահութահարկով հարկման նպատակով ծախս չեն համարվելու:










