ԱԱրման Գալոյան

ԱՊՀ խորհրդարանների խոսնակների հետ զրույցներում առանձնակի տեղ է հատկացվել հայ գերիների վերադարձի խնդրին. ԱԺ նախագահ

ԱՊՀ խորհրդարանների խոսնակների հետ զրույցներում առանձնակի տեղ է հատկացվել հայ գերիների վերադարձի խնդրին. ԱԺ նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձել է Սանկտ Պետերբուրգ այցի ժամանակ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքների շրջանակում  ունեցած հանդիպումներին:

«Նախօրեին, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքների շրջանակում հանդիպումներ ունեցա Ուզբեկստանի Օլի Մեջլիսի Սենատի նախագահ Թանզիլա Նարբաևայի, Մոլդովայի խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի, Ղրղզստանի Ժոգորկու Քենեշի նախագահ Թալանտ Մամիտովի և Ղազախստանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաևի հետ։

Խորհրդարանների խոսնակների հետ զրույցներում առանձնակի տեղ է հատկացվել Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և պահվող անձանց անհապաղ հայրենիք վերադարձի խնդրին՝ կոչ անելով գործընկերներին համապատասխան դիրքորոշում որդեգրել ադրբեջանցի խորհրդարանականների հետ իրենց շփումներում։ Քննարկել ենք նաև երկկողմ և բազմակողմ հարթակներում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,- տեղեկացրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Ֆեյսբուքի իր էջում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում