ՄՄարիամ Մխիթարյան

Անկարայում ԵՄ և Եվրահանձնաժողովի նախագահների հետ կապված միջադեպը կոչել են «սոֆագեյթ»

Անկարայում ԵՄ և Եվրահանձնաժողովի նախագահների հետ կապված միջադեպը կոչել են «սոֆագեյթ»

Եվրահանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի նախագահները Եվրախորհրդարան են մտել ու դուրս եկել առանձին-առանձին: Շառլ Միշելը և Ուրսուլա ֆոն դեր Լեյենը խմբակցությունների ղեկավարներին բացատրություններ են տվել անցյալ շաբաթ Թուրքիայում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որտեղ նրանց տարբեր պատվի են արժանացրել, չնայած իրենց հավասար դիվանագիտական ​​կարգավիճակին: Մեկը նստել է աթոռին, մյուսը բավարարվել բազմոցով, ինչի պատճառով էլ սկանդալը ստացել է «սոֆագեյթ» (sofagate) անունը, հայտնում է euronews-ը:

Politico-ն էլ տեղեկացնում է, որ Եվրոպայի  խորհրդի նախագահ Շառլ Միշելը խոստացել է բարելավել նստատեղերի պայմանավորվածությունները Եվրոպայի խորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահների միասին արտասահմանյան այցերի ժամանակ:

Միշելի ներկայացրած փաստաթղթով նախատեսվում է Եվրոպական բլոկի երկու նախագահներին ապահովել արժանի վերաբերմունք՝ հետևելով արարողակարգին:

Ծրագիրը խթանում է նաև «աշխատանքի բաժանումը ելույթների մասով, որը պետք է նախապես համակարգված ու համաձայնեցված լինի» և կոչ է անում հաստատությունների արարողակարգային բաժանմունքներին «ներգրավվել հանդիպումների նախապատրաստման մեջ», գրում է Politico- ն:

Խորհրդարանականների հետ հանդիպմանը Շառլ Միշելը մի քանի անգամ ներողություն է խնդրել Անկարայում իր վարքագծի համար, Ուրսուլա ֆոն դեր Լեյենն էլ ներկայացրել է, թե ինչ աննկարագրելի անհարմար վիճակում է հայտնվել:

Շատ եվրախորհրդարանականներ այն կարծիքին են, որ ԵՄ իշխանական համակարգում հիերարխիան սխալ է կառուցված: Նրանց բոլոր ղեկավարները, ներառյալ խորհրդարանի խոսնակը, իրենց նախագահ են կոչում և համարում առաջին դեմքեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում