ԳԳայանե Թամամյան

ԱՀ ԱԺ նախագահը և պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել Արթուր Մկրտչյանի հիշատակին

ԱՀ ԱԺ նախագահը և պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել Արթուր Մկրտչյանի հիշատակին

Ապրիլի 14-ին լրանում է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի ողբերգական մահվան 29-րդ տարելիցը: 

Արթուր Մկրտչյանի հիշատակը ոգեկոչելու նպատակով նրա շիրմաքարին են այցելել և իրենց հարգանքի տուրքը մատուցել խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը և պատգամավորներ:

ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը երկրորդ հայկական պետությունը ղեկավարել է ընդամենը 97 օր, այդուհանդերձ, նրա կյանքի ուղին և ճակատագիրը հավերժացան հայոց նորագույն պատմության մեջ։

«Հիրավի, Արթուր Մկրտչյանն այն քաղաքական գործիչներից է, ով ունի բարոյական նկարագիր, այդ իսկ պատճառով առհավետ ապրում է ժողովրդի հիշողության մեջ: Այն աստվածաշնորհ քաղաքական գործչի տաղանդը, որ ուներ Արթուր Մկրտչյանը, ծառայեցրեց միմիայն իր ժողովրդին: Ժողովուրդը վստահում և հավատում էր նրան: Իշխանությու ն- ժողովուրդ հարաբերությունը պետք է միասնական լինի, որը երկրի պահպանման գործում կարևոր նախապայման է: Միասնականության շնորհիվ 90-ականներին հաղթանակ կերտեցինք, անմիասնականության հետևանքով, ցավոք, այսօր կրում ենք իրականության դառը պտուղները»,- լրագրողների հետ զրույցում ընդգծել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում