ՆՆարեկ Սահակյան

Արցախի նախագահը ընդունել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահին

Արցախի նախագահը ընդունել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահին

Ապրիլի 14-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին: Քննարկվել են հետպատերազմական Արցախում վերականգնողական աշխատանքների ընթացքը և այդ գործում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԱՀ քաղաքաշինության նախարարության համագործակցությանն առնչվող հարցեր:

ԱՀ նախագահը կարևորել է Արցախի ավերված բնակավայրերի ու ենթակառուցվածքների վերականգնման և նոր բնակավայրերի կառուցման գործում ՀՀ Կառավարության աջակցությունը:

Հանդիպմանը մասնակցել է ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում