ՄՄարիամ Մխիթարյան

Դեմոկրատները Բայդենին հորդորել են վերադառնալ Իրանի միջուկային գործարքին

Դեմոկրատները Բայդենին հորդորել են վերադառնալ Իրանի միջուկային գործարքին

ԱՄՆ 27 դեմոկրատ սենատորներ հայտարարել են, որ սատարում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ջանքերին՝ վերադառնալու Իրանի միջուկային գործարքին, գրում է Interfax-ը:

«Մենք վճռականորեն աջակցում ենք ԱՄՆ-ի վերադարձին, և եթե ​​Իրանն էլ է պատրաստ վերադառնալու պայմանագրի սահմանած սահմանափակումներին, ԱՄՆ-ը պետք է միանա գործարքին և ապահովի նախատեսված պատժամիջոցների մեղմացումը»,- գրել են դեմոկրատները:

2018-ի մայիսին Միացյալ Նահանգները դուրս եկավ Իրանի միջուկային պայմանագրից և վերսկսեց հակաիրանական պատժամիջոցները: Մեկ տարի անց Իրանը հայտարարեց JCPOA-ի շրջանակում ստանձնած պարտավորությունների փուլային կրճատման մասին:

Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալու գործարքին, եթե Թեհրանը լիովին հետևի դրա պայմաններին: Իրանը պատասխանել է, որ առաջին քայլը Միացյալ Նահանգներինն է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում