ՄՄարիամ Մխիթարյան

Հարձակում իսրայելական նավի վրա

Հարձակում իսրայելական նավի վրա

Արաբական Միացյալ Էմիրությունների ափերի մոտ հարձակման է ենթարկվել իսրայելական Ray Shipping ընկերությանը պատկանող Hyperion Ray նավը, որը շարժվում էր Բահամյան կղզիների դրոշի ներքո: Այս մասին հայտնում է rbc.ru-ն:

Հարձակման հետևանքով բեռնանավը մի ​​փոքր վնասվել է, նավի անձնակազմի անդամները չեն տուժել: Hyperion Ray-ն, սակայն, ստիպված կլինի մուտք գործել մոտակա նավահանգիստ՝ գնահատելու կրած վնասի լրջությունը և նավարկությունը շարունակելու ռիսկերը:

Իսրայելական կողմը հայտարարել է, որ նավի վրա արձակվել է իրանական հրթիռ, ամենայն հավանականությամբ՝ իրանական անօդաչու սարքից կամ մեկ այլ նավից: Ենթադրվում է, որ այս հարձակումով Թեհրանը պատասխանում է Իրանի Նաթանզում գտնվող միջուկային օբյեկտի վրա վերջերս կատարված հարձակմանը:

Իրանական կողմը պնդում է, որ Նաթանզի միջուկային օբյեկտի վթարի կազմակերպման գործում ներգրավված էին իսրայելական հատուկ ծառայությունները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում