Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԼԼիլիթ Գասպարյան

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 5 ըմբիշով

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 5 ըմբիշով

Ապրիլի 19-25-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայանալու է Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը, որին Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մասնակցելու է 5 մարզիկով:

Հավաքականի մարզչական անձնակազմի որոշմամբ՝ Վարշավա են մեկնելու Գևորգ Թադևոսյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Մարզպետ Գալստյանը (92 կգ):

Գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի խոսքով՝ կազմն ընտրելիս հաշվի են առել Հայաստանի առաջնությունում և Կիևի միջազգային մրցաշարում գրանցած արդյունքները:

«Տղաներից ակնկալում եմ լավ մասնակցություն, յուրաքանչյուր գոտեմարտի պետք է մասնակցեն հաղթելու համար»,- ասել է մարզիչը և հավելել, որ մայիսի 6-9-ը Սոֆիայում (Բուլղարիա) կայանալիք Օլիմպիական խաղերի համար վարկանշային մրցաշարի կազմը կորոշի այս առաջնությունից հետո:

Վերջերս Բուդապեշտում կայացած վարկանշային մրցաշարի չեմպիոն դարձած և Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճած Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ) Եվրոպայի առաջնությանը չեն մասնակցելու՝ փոխարենը հատուկ ծրագրով պատրաստվելու են մարզական գլխավոր ստուգատեսին:

«Արսենը և Վազգենը մասնակցում են ուսումնամարզական հավաքին, բայց բաց կթողնեն Եվրոպայի առաջնությունը: Նրանք ոսկե մեդալ նվաճելու հավակնորդներ են, սակայն նպատակահարմար է՝ բաց թողնեն այս մրցաշարը, նրանց համար Օլիմպիական խաղերին պատրաստվելու հատուկ ծրագիր կլինի: Մայիսին կամ հունիսին ուղեգիր նվաճած ըմբիշները կմասնակցեն միջազգային մրցաշարի»,- ասել է Հաբեթնակ Կուրղինյանը:

Հավելենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը Եվրոպայի առաջնության կազմը կհայտարարի առաջիկա օրերին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում