ՄՄարի Կոստանյան

Տեղի է ունեցել ԱՄՆ և ՌԴ նախագահներ Ջո Բայդենի ու Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Տեղի է ունեցել ԱՄՆ և ՌԴ նախագահներ Ջո Բայդենի ու Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Այսօր տեղի է ունեցել Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը, որի ժամանակ քննարկվել են համաշխարհային ու տարածաշրջանային մի շարք հիմնահարցեր, այդ թվում՝ սպառազինության վերահսկողությանն ու անվտանգությանը վերաբերող խնդիրներ: Այս մասին տեղեկանում ենք Սպիտակ տան պաշտոնական կայքից:

Սպիտակ տան ղեկավարը հստակեցրել է, որ ԱՄՆ-ը պաշտպանելու է իր ազգային շահերը ի պատասխան Ռուսաստանի Դաշնության ձեռնարկած քայլերի, ինչպիսիք են կիբեռհարձակումներն ու միջամտությունը ընտրություններին:

Ջո Բայդենն ընդգծել է Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ի անսասան դիրքորոշումը: Նա մտահոգություն է հայտնել Ղրիմում և Ուկրաինայի սահմաններին ռուսական զորամիավորումների տեղակայման վերաբերյալ՝ Ռուսաստանին կոչ անելով թուլացնել լարվածությունը:

ԱՄՆ նախագահը վերահաստատել է Ռուսաստանի հետ կայուն և կանխատեսելի հարաբերություններ կառուցելու նպատակները՝ Պուտինին առաջարկելով առաջիկա ամիսներին հանդիպել երրորդ երկրում՝ քննարկելու ՌԴ-ին ու ԱՄՆ-ին հուզող հիմնախնդիրները:

Ըստ Կրեմլի կայքի տարածած հաղորդագրության՝ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հարցում ընդգծել է մինսկյան միջոցառումների հիման վրա մոտեցումների կիրառումը: 

Նախագահները պայմանավորվել են համապատասխան գերատեսչություններին հանձնարարել զբաղվել հեռախոսազրույցի ընթացքում շոշափած հարցերով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում