ՆՆարե Ոսկանյան

Պետական մարմիններում աշխատանքի ընդունվելու, առաջխաղացման և այլ հարցերով պետք էլ լինեն միասնական կանոններ. Բաղդասարյան

Պետական մարմիններում աշխատանքի ընդունվելու, առաջխաղացման և այլ հարցերով պետք էլ լինեն միասնական կանոններ. Բաղդասարյան

ԱԺ-ն քննարկում է ՀՀ ԱԺ աշխատակազմում պետական ծառայության մասին օրենքի փոփոխությունների նախագիծը:

Համահեղինակներից ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց, թե նախագծի նպատակն է բոլոր պետական մարմիններում աշխատանքի ընդունվելու, առաջխաղացման և այլ հարցերով սահմանել միասնական խաղի կանոններ: Ըստ պատգամավորի՝ սա միջանկյալ լուծում է, իսկ վերջնական լուծումը կլինի համապատասխան օրենքի ընդունումը, որը, հուսով է, այս կազմով կհասցնեն ընդունել:

Պետական ծառայության բարձրագույն պաշտոններ ստանձնելու համար սահմանվող պահանջների թվում են՝ բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն 4 տարվա ստաժ կամ 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառի 5 տարվա աշխատանքային ստաժ:

Պետական ծառայության գլխավոր պաշտոններ զբաղեցնելու համար որպես պահանջ սահմանվում է բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն 2 տարվա ստաժ կամ 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքային բնագավառում 3 տարվա աշխատանքային ստաժ: Ստորաբաժանման ղեկավարը, այդ թվում նաև ստորաբաժանման ներքին միավորի ղեկավարի պաշտոնում զբաղեցնելու դեպքում բարձրագույն կրթության, հանրային ծառայության առնվազն 3 տարվա ստաժ կամ 4 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում 4 տարվա աշխատանքային ստաժ: 

Իսկ պետական ծառայության առաջատար պաշտոններ զբաղեցնելու համար սահմանվող պահանջների թվում են՝ բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքային բնագավառի մեկ տարվա աշխատանքային ստաժ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում