ՆՆունե Ալեքսանյան

Ամեն երկուշաբթի «Արամ Խաչատրյան» համերգասրահն անվճար կհյուրընկալի 4-9-րդ դասարանների աշակերտներին

Ամեն երկուշաբթի «Արամ Խաչատրյան» համերգասրահն անվճար կհյուրընկալի 4-9-րդ դասարանների աշակերտներին

Այսօրվանից սկսած՝ ամեն երկուշաբթի, «Խաչատրյան» համերգասրահն անվճար կհյուրընկալի հանրակրթական դպրոցների 4-9-րդ դասարանների աշակերտներին: «Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագրի մեկնարկից գրեթե 75 տարի անց, ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ ԿԳՄՍ նախարարության հետ գործակցությամբ «ԴՈ-ից ՍԻ» խորագրով նախագծով վերադառնում է սիրված երաժշտակրթական ծրագրին: Դիրիժոր Ռուբեն Ասատրյանի գնահատմամբ՝ շատ ավելի նախընտրելի է, որ երեխաները երաժշտական վիրուսով վարակվեն:

Համերգներին մասնակցությունը կապահովվի դպրոցական բաժանորդային-աբոնեմենտային համակարգի միջոցով:Արվելու է ամենը՝ դասական երաժշտությունը փոքրիկներին հասանելի և գրավիչ մատուցելու համար:

Ֆիլհարմոնիկի 2021-ի կրթական ծրագրերը ներառում են նաև Լեոնարդ Բերնսթայնի Young People's Concerts համերգաշարի հեռուստացուցադրությունը, որի հեղինակային իրավունքը ձեռք է բերվել վերջերս: Ամերիկյան այս խոշոր նախագիծը փոքրիկ և երիտասարդ ունկնդիրներին բացահայտում է դասական երաժշտության գաղտնիքները:

Հանրային հեռուստաընկերության հետ պայմանավորվածությամբ՝ Բերնսթայնի նախագծի 300 հաղորդումներից 30 լավագույնը, որ այժմ թարգմանության փուլում են, առաջիկայում եթերում կհայտնվեն ամենադիտվող ժամերին:

Իսկ առաջին համերգային ծրագրում երաժշտական հսկաներն են Խաչատրյանը՝ «Դիմակահանդեսի» հայտնի «Վալսով», Մոցարտը՝ «Ֆիգարոյի ամուսնության» նախերգանքով և մանկական լսարանի ամենասիրելի գործերից մեկը՝ հատվածներ Կարեն Խաչատրյանի «Չիպոլինիո» բալետից:
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում